News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թալիբների խմբավորման եւ Աֆղանստանի ազգային բանակի միջեւ  նախկին բրիտանական Քեմփ-Բասթիոն ռազմաբազայում ծանր մարտեր են ընթանում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Պաժվոկ» գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  Թալիբան շարժման մեծաթիվ եւ լավ զինված զինյալների խմբավորումը փորձել է գրավել է Քեմփ-Բասթիոն ռազմաբազան, որը բրիտանական զորքերը հոկտեմբերին հանձնել են աֆղանական ուժայինների տրամադրությանը:

Աֆղանական բանակին հաջողվել է կասեցնել ծայրահեղականների առաջին գրոհը, սակայն ռազմական օբյեկտի համար դաժան մարտերը դեռեւս շարունակվում են: Կողմերի հնարավոր կորուոստների մասին տեղեկություններ չեն ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ