Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը չի մեկնաբանել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռը խոցելու միջադեպը: Նա նշել է, որ այդ առթիվ հանդես կգա այսօր, բայց ավելի ուշ՝ Oracle կորկորացիայի շնորհանդեսի ժամանակ:
Խոշոր ամերիկյան IT կոնցեռնը պատրաստվում է Հայաստանում հետազոտական ստորաբաժանում բացել: «Ուրախ կլինեմ Ձեզ այնտեղ տեսնել»,-հայտարարել է նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Ավելի վաղ, 2013-ի սեպտեմբերին Oracle-ի առաջին փոխնախագահ Ալեն Բլանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Միջոցառմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ Oracle-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է Երեւանում Գերազանցության կենտրոն բացել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։