News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեհրանում ծնված ամերիկահայ Մելինե Թումանին իր «Եղել է, չի եղել» գրքում հանդես է եկել իր ժողովրդի ողբերգական պատմության պայքարի դիրքերից, ինչպես նաեւ իր համար ամենաշատ արգելված վայրերից մեկում՝ Ստամբուլում իր ինքնության հանդեպ «խիստ սահմանափակումների» դեմ: Այս մասին գրում է ամերիկյան «The Boston Globe» պարբերականը, որը գրախոսական է տպագրել Հայոց ցեղասպանության մասին այդ նոր գրքի մասին:

Պարբերականը Մելինե Թումանիի գիրքը բնորոշում է որպես «պոտենցիալ, նրբություններով հուշեր»: «Եղել է, չի եղել»-ը միաժամանակ հայկական եւ թուրքական արտահայտություն է, որը նկարագրում է այդ մշակույթների խաչաձեւումը եւ մատնանշում «այդ պատմության շերտերն ու ճշմարտության բարդությունները, ինչպես նաեւ պատմողի հնազանդությունը նրան, ինչի մասին պատմում է»:

Հեղինակը համարձակորեն մերկացնում է ինքնության վերաբերյալ իր մտածողության ճեղքերը, ինչպես նաեւ զգուշավոր լավատեսություն է հայտնում, որ թուրքերը շարժվում են դեպի 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների ճանաչումը:

Նա գրում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարեց, որ 1915 թվականը նշանակալի էր հայերի եւ այլոց համար: Հնարավոր է՝ Էրդողանի լռակյաց ճանաչումը հայկական եւս մեկ ասացվածքի պատկերավոր արտահայտումն է, որը բացատրվում է Թումանիի հուշերում. ջուրը ճշմարտության եւ մաքրության խորհրդանիշն է, «միշտ ճեղք կգտնի հոսելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ