News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոկերը սկսել են հաճույքի համար սպանել դելֆիններին: Նրանց հոշոտված լեշերը մեծ քանակությամբ հայտնվել են Նիդեռլանդների ափերին: Հոլանդացի գիտնականների համապատասխան հոդվածը, ըստ Lenta.ru-ի, հրապարակվել է Proceedings of the Royal Society ամսագրում:

Գիտնականները ԴՆԹ վերլուծության են ենթարկել 2003 -2013 թթ. ափ նետված 721 դելֆինների վնասվածքները: Պարզվել է, որ կենդանիների քառորդ մասին հոշոտել եւ սպանել են ծովափոկերը: Գիտնականները կասկածում են, որ ծովափոկերի զոհերի իրական թիվն ավելի մեծ է. լեշերից շատերը հատակ են իջնում, իսկ դելֆինների մեծամասնությունը վերքերից սատկում է նաեւ բաց օվկիանոսում:

«Սա նոր վարք է: Սովորաբար ծովափոկերը սնվում են ձկներով եւ խեցեմորթներով: Սակայն նրանք անցել են նաեւ կաթնասուններին: Ինձ թվում է, որ  հարցը ձկնային ռեսուրսների նվազելը չի, պարզապես նրանք նոր  հնարք են սովորել», - հայտարարել է ուսումնասիրության ղեկավար Մարդիսկ Լեոպոլդը: 

Հետազոտողներին անհանգստացնում են նաեւ, որ  ծովափոկերի տվյալ վարքագիծը  վտանգ կներկայացնի նաեւ մարդկանց համար: «Դելֆինների շատ լեշեր հայտնաբերվել են ափերին, որոնք հաճախ են այցելում լողորդները եւ սերֆինգիստները: Չպետք է բացառել, որ ծովափոկերը կհարձակվեն նաեւ մարդկանց վրա», - հավելել է դոկտոր Լեոպոլդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ