News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թրաֆիքինգի տեսանկյունից տղամարդիկ ավելի խոցելի են քան կանայք, Հայաստանում երեխաները պաշտպանված են թրաֆիքինգից: Սրանք են այսօր Երեւանում մեկնարկած բանավեճի թեմաները:

Ազգային բանավեճի մրցույթին, որ կազմակերպել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, մասնակցում են 40 ուսանող Հայաստանի վեց համալսարաններից՝ Երեւան, Իջեւան, Գավառ, Գյումրի, Գորիս, Կապան եւ Վանաձոր քաղաքներից: Մրցույթը հնարավորություն է տալիս իրենց բարելավելու հանրային խոսքի եւ բանավեճի հմտությունները:

ԵԱՀԿ փորձագետը դասընթաց է վարել մասնակիցների համար թրաֆիքինգի խնդիրների վերաբերյալ ՝ բանավեճի մրցույթի ամփոփիչ փուլին նրանց  ավելի լավ պատրաստելու նպատակով: ,  Մասնակիցները նաեւ վերապատրաստվել են հետազոտական աշխատանքի եւ բանավիճելու լավագույն պրակտիկայի ուղղությամբ:

 «Բանավեճերը ձեւավորում են մի հարթակ պրոֆեսիոնալ կամ սկսնակ բանավիճողների համար՝ արտահայտելու իրենց կարծիքները եւ պաշտպանելու իրենց դիրքորոշումները», նշեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Գեւորգյանը, ով մասնակցում է բանավեճին: «Այն նաեւ սովորեցնում է քեզ ուշադիր լսել եւ հարգել հակառակորդի փաստարկները»:

Բանավեճի մասնակիցները բաժանվեցին ութ թիմերի՝ յուրաքանչյուրը՝ 5-ական մարդ: Լավագույն երկու թիմերը կհանդիպեն վաղը ամփոփիչ փուլում, որտեղ կորոշվի հաղթողը: Բանավեճը գնահատվում է հասարակական կազմակերպությունների եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից բաղկացած ժյուրիի կողմից:

Բանավեճի ակումբները հիմնադրվել են Հայաստանի մի շարք համալսարաններում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից եւ նպատակ ունեն խթանելու քաղաքացիական մասնակցությունը ուսանողների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ