News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս օրերին ռեժիմն աննախադեպ հարձակումներ է գործում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման վրա: Այդ մասին ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերի 26-ին եւ 27-ին հրկիզվել են Շարժման ծրագրերի մասին իրազեկող ավտոերթերին մասնակցած Հիմնադիր խորհրդարանի թեկնածուների եւ Շարժման աջակիցների ավտոմեքենաները, իսկ նոյեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ՝ նրան գլխի շրջանում մարմնական վնասվածք պատճառելու  միջոցով: Բարեբախտաբար՝ Գեւորգ Սաֆարյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Ուժային մեթոդներով Շարժումը ճնշելու գործելակերպին անցնելը միանգամայն հասկանալի եւ բացատրելի է: Ռեժիմը նախկինում կարողանում էր տեղեկատվական շրջափակման միջոցով ժողովրդին հեռու պահել Շարժման ծրագրից եւ գաղափարներից ու դրա շնորհիվ մոլորեցնել նրան, մինչդեռ ավտոերթերի միջոցով մեզ արդեն հաջողվում է ճեղքել տեղեկատվական պատնեշը:

Այդ պատճառով ռեժիմը ստիպված եղավ դիմել իրեն բնորոշ քրեական բնույթի

ուժային գործողությունների: Առաջին ավտոերթից հետո ոստիկանները բռնություն կիրառեցին զինյալ ազատագրական պայքարի ժամանակ տեսողությունը եւ մի ձեռքը կորցրած, նախկինում ԱՍԱԼԱ-ի գաղափարախոսական թեւի պատասխանատու, ներկայումս՝ Նախախորհրդարանի քարտուղարության եւ Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, որից հետո նրան թողեցին փողոցի բանուկ մասում՝ կյանքի համար վտանգավոր իրավիճակում:

Այդ քայլը Շարժման մասնակիցներին հղված յուրօրինակ ուղերձ էր, որ եթե Ալեք Ենիգոմշյանի նման վաստակ եւ հեղինակություն ունեցող մարդու հետ կարող են այդպես վարվել, ապա մյուսները ոչնչով ապահովագրված չեն:

Իսկ երբ պարզ դարձավ, որ այդ քայլն ազդեցություն չգործեց, ռեժիմը դիմեց Շարժման մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու եւ նրանց նկատմամբ արդեն կյանքին սպառնացող ֆիզիկական բռնություն գործադրելու գործողությունների:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն այս օրերին բազմիցս նշել է եւ մեկ անգամ եւս հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է: Շարժումը շարունակելու է իրազեկման ավտոերթերը եւ ժողովրդին համախմբելու քայլերը: Հաջորդ ավտոերթը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Ապարանի ենթաշրջանում, իսկ դեկտեմբերի 20-ին ավտոերթը ուղեւորվելու է Արցախ:

Միեւնույն ժամանակ՝ Շարժումը, այդ թվում՝ իրազեկման ավտոերթերը, արդյունավետ կերպով շարունակելու համար անհրաժեշտ է անձնական եւ նյութական մասնակցություն, համախմբում եւ փոխօգնություն: Այս գործոնն ապահովելու նպատակով «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք՝ ռեժիմի ոտնձգություններից տուժածներին անհրաժեշտ նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Ուստի մեր հայրենակիցներին կոչ ենք անում օժանդակել այդ հիմնադրամին:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր հաստատակամությունը, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ոտքի է հանելու մեր ժողովրդին եւ նրա կամքի պարտադրման գործողություններով հեռացնելու է սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ