News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել նույնասեռական ամուսնությունները թույլատրելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը:  Տվյալ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ 92-ը: Այժմ պաշտոնական ամուսնություն կնքելու իրավունք են ստանում նաեւ նույնասեռական զույգերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Ֆինլանդիան դարձել է Եվրոպայի 12-րդ երկիրը, որտեղ թույլատրվել են նույնասեռական ամուսնությունները: Ներկայումս նույնասեռական զույգերին թույլատրված չէ քաղաքացիական միություն գրանցելը, նրանք իրավունք չունեն ընդհանուր ազգանուն վերցնելու եւ երեխաներ որդեգրելու: 

Նույնասեռական ամուսնությունները թույլատրելու վերաբերյալ  նախաձեռնությունը հավաքել է գրեթե 170 հազար ստորագրություն, եւ խորհրդարանը ստիպված է եղել այն քննարկելու՝ անկախ բովանդակությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ