News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:

«Սիրելի հայրենակիցներ,  խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում  ձեզ այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ եւ իրականացման ժամանակացույց:

Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության եւ դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։

Միասնական հրապարակի առջեւ քաղաքական գործիչների գործողությունները չեն կարող սահմանափակվել անհատական կամ կուսակցական տեսակետների հիման վրա հայտարարություններով: Ներկայիս անհրաժեշտ հրամայականն է՝ ստույգ ժամանակացույցով բողոքի, դիմադրության եւ ընդվզման գործողությունների  նախաձեռնումը:

Հետեւաբար՝ միացյալ օրակարգը եւ միացյալ առաջնորդությունը ձեւավորելու նպատակով  Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.

2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երեւանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում, եւ նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում: Այդ հանդիպումների օրակարգում են լինելու նաեւ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ  գործիքների կիրառման ձեւերի եւ իրագործման քննարկումները: Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երեւանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում, եւ նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում:

Միջոցները բազմաթիվ են եւ իրագործելի են մեր կամքով՝ բողոքի համատարած ցույցեր, գործադուլներ, նստացույցեր, իշխանության հարկային տեռորի դեմ անհնազանդություն, Սերժ Սարգսյանի ու նրա խմբի անդամների նկատմամբ  «Հայ ժողովրդի դատարանի» կողմից հանրային դատավարության անցկացում եւ այլն:

Ժամն է հեռացնել խավարի իշխանությունը եւ վերացնել մեզանում իշխումը խավարի»,- նշել է Փոստանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ