News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ Գեղամը այսօր՝ նոյեմբերի 28-ին, փորձել է ինքնասպանություն գործել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ քաղաքացին ուզում է ինքնասպանություն գործել, ոստիկանները մոտեցել են նրան, վերջինս ասել է, որ իրեն լավ չի զգում: Գեղամին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ինքնասպանության փորձ է կատարել ոչ միայն Գեղամը, այլեւ նրա եղբայրը՝ Դավիթը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Դավիթը ավելի վաղ փորձել էր ինքնահրկիզվել Դատախազության շենքի առաջ՝ իր վրա դյուրավառ վառելիք լցնելով, իսկ դրանից մոտ մեկ ամիս առաջ էլ փորձել էր ինքնասպանություն գործել Դավթաշենի կամրջից: Մեր տեղեկություններով՝ երիտասարդի նման ծայրահեղ քայլերով կյանքի վերջ տալու փորձերը պայմանավորված են իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրներով:  Բանն այն է, որ ծառայության ընթացքում ինչ-որ վիճաբանություն ունենալու դեպքով հարուցված գործի շրջանակներում նա ցուցմունք է տվել, որի հիման վրա մարդ են դատել: Մասնավորապես, երիտասարդը իր ծառայակցին մեղադրանքներ է ներկայացրել՝ ասելով, թե իրեն ծեծել է: Այնուհետեւ, ինքնասպանության փորձ կատարողը որոշել է փոխել ցուցմունքները, սակայն դրանք այժմ հաշվի չեն առել, ինչի դեմ էլ նա բողոքում է: Այս գործով, ի դեպ, Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացված: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ