News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Գալփակյանին եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում եւ կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը եւ վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման եւ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արծարծվել են նաեւ ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը եւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ