News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մալայզիական ավիաուղիները» ընկերությունը ներողություն է խնդրել անհաջող գովազդային թվիթի համար եւ հեռացրել այն, որը սոցիալական ցանցի օգտատերերի կողմից խիստ քննադատության է ենթարկվել անհետացած MH370 չվերթի նկատմամբ անտակտ լինելու պատճառով:

Հաջորդ տարվա թռիչքների խթանման ուղղված գովազդային արշավի շրջանակներում ընկերությունը գրել է. «Ուզում եք թռչել որեւէ տեղ, բայց չգիտեք որտե՞ղ: Մեր տարեվերջյան հատուկ առաջարկը կարող է օգնել»:

Օգտատերերը գովազդում կապ են նկատել կորած «Բոինգի» հետ, հաղորդում է բրիտանական «Daily Mail»-ը: Օգտատերերից մեկը նշել է, որ լավագույն բառերը չեն ընտրվել ավիաընկերության համար, «որը չգիտի, թե որտեղ է իր օդանավերից մեկը»:

Ավելի ուշ ընկերությունը հեռացրել է գրությունը՝ նշելով, որ պարզապես մտադրություն են ունեցել ոգեւորել ճանապարհորդներին եւ ներողություն խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ