News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան գործընկերների կողմից պատժամիջոցների ճանապահով Ռուսաստանի վրա ճնշումը սպառնում է միջազգային կայունությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա Արեւմուտքին կոչ է արել հաղթահարել սպառնալիքների արատավոր տրամաբանությունը եւ անցնել փոխզիջումային որոշումների որոնումներին:

«Նշեմ, որ մեր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի կողմից սահմանված միակողմանի սահմանափակող միջոցառումները անօրինական են: Նման ճնշումը ոչ միայն ուղիղ տնտեսական վնաս է հացնում, այլեւ սպառնում է միջազգային կայունությանը: Ընդ որում, մեր պատասխանը միշտ եղել եւ կլինի հավասարակշռված եւ միջազգային պայմանագրերի, այդ թվում եւ ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի իրավունքներն ու պարտականությունները հաշվի առնելով», - «Նեֆթ Ռոսսիի» տեղեկատվական պորտալը մեջբերում է նախագահի խոսքերը:

Պուտինի կարծիքով, Ռուսաստանում արեւմտյան բիզնեսի ղեկավարները չեն թաքցնում հակառուսական պատժամիջոցների հետ կապված իրենց մտահոգությունը եւ շահագրգռված են երկրի հետ արդյունավետ եւ արտադրողական համագործակցությամբ: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով: Կիեւի եւ Դոնբասի աշխարհազորայինների միջեւ հրադադարի մասին Մինսկում ձեռքբերված խաղաղ պայմանավորվածությունների ֆոնին ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ ոլորտային պատժամիջոցներ սահմանեցին: Ի պատասխան՝ Ռուսաստանը օգոստոսի 7-ից ամբողջապես արգելեց ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Նորվեգիայի եւ Կանադայից տավարի, խոզի մսի, մրգերի, թռչունների, պանրի եւ կաթի ներմուծումը. Սրանք այն երկրներն են, որոնք սատարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ