News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Total նավթային ընկերության հետ Ռուսաստանի նախագծերը կարող են ազդել եվրոպական եւ համաշխարհային էներգետիկայի վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մենք ունենք մասշտաբային նախագծեր, որոնք, անկասկած, կարող են ազդել եւ եվրոպական, եւ համաշխարհային էներգետիկայի վրա», - Total ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոսնեֆթն» ու ֆրանսիական Total ընկերությունը նոյեմբերի 28-ին  ստորագրել են ռուսական ընկերության կողմից Շվեդթ (Գերմանիա) քաղաքի նավթավերամշակող գործարանի 16,67% մասնաբաժնի ձեռբերման հիմնական պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ