News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն:

Հիմնական զեկուցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկել է օրենքը համալրել նոր դրույթով,ըստ որի՝ կարգազանց է համարվում այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն, իր գործողություններով խոչընդոտում է պատգամավորին՝ անարգել օգտվելու քվեարկության համար օրենքով սահմանված հնարավորություններից, աղմկում է, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում, չի կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում է սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

Նա նշել է, որ ավելացրել է եւս մեկ կետ, համաձայն որի՝ կարգազանց են համարվում պատգամավորներից բացի ԱԺ նիստում ներկա այն անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ