News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեծ զեղչերի օրը՝ «Սեւ ուրբաթը», այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մեծ Բրիտանիան անկարգությունների կենտրոնի է վերածել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ կեսգիշերից հետո ոստիկանությունը հազարավոր խանութներից ահազանգեր է ստացել այն մասին, որ գնումները վերածվել են քաոսի, մարդիկ մինչեւ անգամ բռունցքներով հարվածում են իրար՝ զեղչված ապրանքը ձեռք բերելու համար:

Գնորդների կռվի պատճառով անգլիական Մանչեսթր քաղաքի խանութներից մեկը բացվելուց 36 րոպե հետո փակվել է, մեկ հաճախորդ ձերբակալվել է անձնակազմի անդամին սպառնալու համար: Տասնյակ քաղաքացիներ են ձերբկալվել գողության, հասարարական կարգը խախտելու համար: 

Խանութներից մեկում ապրանքի համար պայքարի ժամանակ հեռուստացույցի վայր ընկնելուց մի կին է վիրավորվել:

Միդլթոն քաղաքի խանութներից մեկում հարյուրավոր քաղաքացիներ հրաժարվել են հեռանալ, երբ բոլոր ապրանքները վաճառված են եղել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել:

Խանութի վրա հարձակման կասկածանքով 42 տարեկան տղամարդ է ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ