News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկաթուղային տրանսպորտի ոլորտը պատրաստ է ԵՏՄ անդամակցությանը: Այս մասին նշվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ԵՏՄ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխություններին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շակալովը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Մի շարք փաստաթղթերի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Կողմերը նշեցին, որ երկաթուղային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների բնագավառում չկա որեւէ խոչնդոտ, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացների վրա։

Նշվեց նաեւ, որ նախարարությունը պատրաստակամ է երկաթուղային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն եւ օժանդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ