News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան սուբյեկտիվ մոտեցում եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակին անտեղյակություն է ցուցաբերել:

Նախկին համանախագահը ԱՊԱ գործակալության վրացական թղթակցին տված հարցազրույցում իրադրությանն անտեղյակության առումով մի շարք տպավորիչ հայտարարություններ է արել:

Բրայզան, ով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եղած ժամանակ կոչված էր վստահության մթնոլորտ ձեւավորել կողմերի միջեւ, միանշանակ ադրբեջանամետ եւ թուրքամետ դիրքորոշում ունի, եւ չի բացառվում, որ ամենեւին էլ ոչ գաղափարական նկատառումներով:

«Ես հաճախ եմ եղել Լեռնային Ղարաբաղում: Ես այնտեղ 40 հազարանոց բնակչություն կամ 40 հազարանոց զինուժ չեմ տեսել: Խանքենդիում (Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ադրբեջաներեն անվանումը) մարդիկ ապրում են, իսկ գրավյալ մյուս մարզերում եւ շրջաններում բնակիչներ չկան: Ես միայն Լաչինում մի քանի մարդ տեսա»:

Մեթյու Բրազյան արտահայտել է ադրբեջանական զինվորների կողմից արցախյան ուղղաթիռի կործանման շուրջ վերաբերմունքը: Նրա խոսքով, ճիշտ չէ, որ ուղղաթիռը թռիչք է իրականացրել այդ տարածքի վրա. «Դա սադրանք է: Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ այդ միջադեպը: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, բայց գիտեմ, որ մի գոտում, որտեղ լարվածություն է նկատվում, թռիչքներ իրականացնել չի կարելի: Իհարկե, լավ կլիներ, եթե ադրբեջանական զինվորները չհարվածեին այդ ուղղաթիռին: Բայց դա գոտի է, որտեղ պատերազմ է ընթանում: Չի կարելի նման սադրանքներ իրականացնել: Նաեւ չի կարելի նման լարված ժամանակներում այնտեղ վարժանքներ անցկացնել: Ուկրաինական իրադարձություններից հետո շատերը կարող են կարծել, որ դա Ռուսաստանի ձեռքի գործն է, եւ որ Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անկայունություն առաջանա: Իմ կարծիքով՝ հիմա հանգստություն է հարկավոր»:

Այսինքն, ըստ Բրայզայի, արցախյան զինվորականները չպետք է բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը:

Մեթյու Բրայզան ընդգծել է, որ ուղղաթիռի կործանումից հետո սպասվում էր Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացում. «Եթե մենք ապրեինք խաղաղության եւ եղբայրության պայմաններում, դրախտում, Ադրբեջանը, իհարկե, չէր կործանի այդ ուղղաթիռը: Պարզ է, որ հիմա Հայաստանը կսկսի գնդակոծել ադրբեջանական տարածքները: Դա շատ վտանգավոր է: Այդ պատճառով ես ասացի, որ ավելի լավ կլիներ՝ ադրբեջանական կողմը չարձագանքեր այդ ուղղաթիռի թռիչքին: Ես դա ասում են տրամաբանական տեսանկյունից: Հիմա Մինսկի խումբը պետք է միջոցներ ձեռնարկի՝ այդ իրավիճակը շտկելու համար: Այդ ուղղությամբ քայլ կարող էր լինել գերիների փոխանակումը: Իսկ հետո կարելի է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Այդ հանդիպմանը կարող են մասնակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները: Բայց, անկեղծ ասած, կասկածում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է դրան»:

Ի՞նչ «գերիների» մասին է խոսում Բրայզան՝ այնքան էլ պարզ չէ: Հնարավոր է՝ «գերի» բառի տակ դիվանագետը նկատի ունի Ադրբեջանի քաղաքացիներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահասի արյան մե՞ջ: Եվ ում հետ պետք է փոխել այդ հանցագործներին՝ Բրայզան չի հստակեցնում: Քանի որ ներկայում ադրբեջանական կողմում պաշտոնապես գերի ճանաչված Հայաստանի քաղաքացիներ չկան: Գեւորգյանների ընտանիքը հարեւան պետություն է գնացել ինքնակամ: Նույն տրամաբանությամբ նախկին համանախագահը կարող է պահանջել Ադրբեջանին վերադարձնել Օրուջեւների ընտանիքին:

Հետագա հայտարարություններից հետեւում է, որ նախկին միջնորդի հարցազրույցի նպատակն ամենեւին էլ ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնելու փորձը չէր: Ամենեւին: Նպատակը Ռուսաստանի նախագահին հիշատակելն էր:

Հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում էր կազմակերպել, Մեթյու Բրայզան հավելել է, որ դա միայն մեկ քայլ է. «Իսկ Պուտինի կազմակերպած հանդիպումը մեծ շոու էր: Գործընթացում առաջընթացի հասնելու համար հարկավոր է ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի ակտիվությունը նրանց ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ: Դրան կարող են միանալ նաեւ ռուսաստանցի գործընկերները: Բայց այն բանից հետո, ինչ Ռուսաստանն արեց Ուկրաինայում, ես կասկածում եմ, որ Մոսկվան կայունություն է ցանկանում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում»:

Վերջում Բրայզան ասել է, որ հիմա ապրում է Ստաբուլում եւ Թուրքիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի մի շարք մասնավոր ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: Նա նաեւ հավելել է, որ Տալինի Անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ