News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանում միլիոնատերը իր մանկության գյուղում շքեղ բնակարաններ ու ամառանոցներ է կառուցել ու նվիրել տեղի բնակիչներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Այսպիսով Սյուն Շույհուան իր շնորհակալությունն է հայտնել գյուղի բնակիչներին նախկինում իր հանդեպ ցուցաբերած բարության համար: Գործարարը ամբողջությամբ վերափոխել է Հարավային Չինաստանում գտնվողն Քսինյու գյուղը:

Շույհուա գյուղում ցածրահարկ, լյուքս դասի շենքեր են կառուցվել, որտեղ կա 72 շքեղ բնակարան: Բացի այդ, եւս 18 ընտանիքների համար, որոնց գործարարը ցանկացել է հատուկ շնորհակալություն հայտնել, շքեղ ամառանոցներ է կառուցել: Գյուղում նոր կանաչ խնամված տարածքներ, խաղահրապարակներ ու արվեստի կենտրոն են հայտնվել:

Սյունը պարզաբանել է, որ վաստակել է ավելի շատ գումար, քան կարող է ծախսել իր ողջ կյանքի ընթացքում, միաժամանակ մտադիր չէ մոռանալ իր արմատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ