Բաքվում վնասազերծել են ավազակախմբի, որն իր գործունեության ընթացքում ավելի քան 100 բնակարան է թալանել:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի 40-ամյա բնակիչ Պաատա Մկուրնալիձեն, ինչպես նաեւ Բաքվի բնակիչներ 31-ամյա Ղուրամ Զեյնալովը եւ 27-ամյա Ալեքսանդր Հուսեյնովը:
Քննչական խումբը պարզել է, որ նրանք վերջին ամիսներին բազմաթիվ գողություններ են կատարել Հաթինի, Բինագադի,Նասիմի, Նիզամիի եւ Յասամալի շրջաններում, առավելապես 9-հարկանի շենքերում:
Իրենց ցուցմունքներում նրանք նշել են, որ սկզբում ծեծել են դռները, համոզվելով, որ տանը մարդ չկա, Պաատա Մկուրնալիձեն բացել է կողպեքը հատուկ գործիքներով:
Բանդայի անդամները գողացել են փող, ոսկեղեն եւ այլ թանկարժեք իրեր: Դուրս գալիս նրանք փորձել են հնարավորինս նորմալ փակել դուռը: Գողոնը հենց նույն օրն ուղարկվել է Վրաստան, իսկ աառավել թանկ զարդերը՝ Ռուսաստան: