News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներում արգելել են չարաշահել բառախաղային արտահայտությունները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Չինաստանի տպագրության, ռադիո, կինո եւ հեռուստատեսության պետական վարչությունը:

Գերատեսչության տվյալներով, լեզվական կատակները վնասում են լեզվի մշակութային ժառանգությանը եւ կարող են շփոթեցնել հեռուստադիտողներին ու ռադիոլսողներին, հատկապես երեխաներին:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ չինարենի արտահայտչաբանությունների չափից ավելի օգտագործումը կարող է ավարտվել «մշակութային եւ լեզվական քաոսով»:

«Ռադիոյում եւ հեռուստատեսությունում պատասխանատու դեմքերը պետք է խստացնեն կանոնները եւ արգելեն չինարենի անկարգ եւ ոչ պատշաճ օգտագործումը, հատկապես արտահայտչաբանությունների չարաշահումը»,-ասված է Չինաստանի իշխանությունների հաղորդագրությունում:

Փաստաթղթի համաձայն՝ այսուհետեւ հաղորդումների ժամանակ պետք է օգտագործել միայն ստանդարտ չինարեն եւ թույլ չտալ գրավոր ու բանավոր խոսքի երկակի ընկալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ