News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Փասադենա քաղաքում Վարդերի շքերթի կազմակերպիչները հայտարարել են 126-րդ Շքերթի դատավորական կազմը: Այս մասին գրում է «La Cañada Valley Sun» պարբերականը:

2015 թվականի տոնական հարթակները գնահատելու են Էլս Հացենբերգը, Սթիվեն Վուդ Շմադերը եւ Էդդի Զարացյանը՝ ուշադրություն դարձնելով ստեղծագործությանը, երեւականությանն ու գեղեցկությանը, ինչպես նաեւ թեմայի, հումորի, դրամատիկ էֆեկտի եւ զվարճանքի օգտագործումը:

Լոս Անջելեսի «Tic-Tock Couture»-ի ստեղծագործական տնօրեն եւ Ֆլորիստ-դիզայներների ամերիկյան ինստիտուտի աշխատակից Էդդի Զարացյանի հետ աշխատում են Հոլիվուդի մեծագույն աստղերը: 2012 թվականին «Financial Times»-ը նրան անվանել է աշխարհի հինգ առաջատար ծաղկային դիզայներներից մեկը:

Նշեnq, որ Վարդերի շքերթն ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անցկացվող խոշորագույն միջոցառումն է: Միաժամանակ ծաղիկների փառատոն հանդիսացող շքերթն անցկացվում է ամեն տարի հունվարի 1-ին: Դրան ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցում, միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվում է հեռուստատեսությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ