Սպիտակ-Երեւան ճանապարհի 15-րդ կ/մ-ին, նոյեմբերի 27-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Պաջերո» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետեւ վրաերթի ենթարկել 51-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: