News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվարի 1-ից կրկնակի չափով կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն:

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն:

2015 թվականին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կկրկնապատկվեն պատերազմի անմիջական մասնակիցներին ու զոհվածների այրիներին վճարվող միանվագ դրամական օգնության չափերը. դրանք կկազմեն 100 հազ. դրամ` գործող 50 հազ. դրամի դիմաց, իսկ հավասարեցված անձանց համար` 50 հազ. դրամ` գործող 25 հազ. դրամի դիմաց։

Միաժամանակ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի ամսական չափը սահմանել 35 հազ. դրամ` ներկայիս 25 հազ. դրամի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ