News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդկության պատմության մեջ համեմատաբար վերջերս է մենամուսնությունը հասարակության կողմից ընդունվել որպես նորմ:

Հարաբերությունների այս ձեւը՝ մենամուսնությունը, գրեթե չի հանդիպում կենդանիների մոտ: Քանի որ մարդն առաջին հերթին կենդանի է, տրամաբանական է պնդել, որ «մեկ տղամարդ, մեկ կին» հարաբերությունների ձեւաչափը բնական չէ: Դեռ հնագույն հասարակություններն ընդունել են բազմակնություն որպես նորմ: Կանանց թվի սահմանափակումը նախկինում կարող էր պայմանավորված լինել միայն տղամարդու ֆինանսական ռեսուրսներով եւ սոցիալական կարգավիճակով: Ինչեւէ, այսօր էլ կան մարդիկ, որոնք նախընտրում են ունենալ շատ կանայք:

LifeDaily-ին ներկայացնում է 9-ը տղամարդկանց, որոնք իրենց կյանքի ընթացքում հասցրել են ունենանալ ամենամեծ թվով կանայք:

Ցուցակում առաջինը Սողոմոն իմաստունն է: Նա ունեցել է յոթ հարյուր կին եւ երեք հարյուր հարճ, որոնք ունեցել են սիրուհու կարգավիճակ:

Պարսից Ֆաթ Ալի շահը, որը թագավորել է 37 տարի, կյանքի 62 տարիների ընթացքում հասցրել է ամուսնանալ 158 կնոջ հետ: Նա ունեցել Է 260 երեխա եւ 786 թոռ:

Քենիացի Ասենտուս Օգվելա Ակուկուն ունեցել է 100 կին: Ակուկուն առաջին անգամ ամուսնացել է 1939թ. վերջին ամուսնությունը եղել է 1992թ: Ակուկուն ուներ 160 երեխա: Նա մահացել է 2010թ.  94 տարեկանում:

Մուհամեդ Բելո Աբուբաքարը նիգերացի իսլամիստ հոգեւորական է, որն ունեցել է 86 կին եւ 170 երեխա: Իսլամը թույլ է տալիս ունենալ 4 կին, բայց Մուհամեդը կարծում էր, որ Ղուրանը պատիժ չի սահմանում այն տղամարդկանց համար, որոնք կունենան 4-ից ավելի կին: Այնուամենայնիվ, նա ձերբակալվել է 2008թ. եւ Շարիաթի օրենքներով նրանից պահանջել են ամուսնալուծվել իր 82 կանանցից:

Կոլորադոյի մորմոնների առաջնորդ Վորն Սթիդ Ջեֆսը ունեցել է 80 կին եւ 250 երեխա, հոր մահից հետո նա ամուսնացել է հոր այրիներից 2-ի հետ: 2007թ. նա հայտվել է ՀԴԲ կողմից հետախուզվողների թոփ  10-ում մի քանի հոդվածներով, ինչպիսիք էին բազմակնությունը, բռնաբարությունը, հարկերից խուսափումը, առեւանգումը, եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ռուլն Թիմփսոն Ջեֆսը Վորն Ստիդ Ջեֆսի հայրն է, իր կյանքի 93 տարիների ընթացքում ամուսնացել է 75 կնոջ հետ եւ ունեցել 65 երեխա:

Սալեհ ալ Սայերին բիզնեսմեն է Սաուդյան Արաբիայից, որն ամուսնացել է 58 կնոջ հետ իր կյանքի 50 տարիների ընթացքում: Նա առաջին անգամ ամուսնացել է 14 տարեկանում:

Մորմոնների առաջնորդ եւ Յուտայի նահանգապետ Բրիգամ Յանգը իր կյանքի 76 տարիների ընթացքում ունեցել է 55 կին, որոնցից 21-ը եղել են նախկինում չամուսնացած, 16-ը՝ այրի, 6-ը՝ ամուսնալուծված:

Մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը ունեցել է 14-ից 60 տարեկան 34 կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ