News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հատուկ քննչական ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հարգելի՛ ծառայողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Գոհունակությամբ պետք է նշել ծառայության հետեւողական առաջընթացի եւ զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսեւորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը:

Գործունեության յոթ տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունը հաստատեց իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների համակարգում:

Ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջեւ դրված խնդիրները, ձեւավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:

Անհրաժեշտ է այսուհետ եւս շարունակել եւ ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները:

Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով եւ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները:

Կրկին շնորհավորելով ծառայության կազմավորման օրվա առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, ձեզ եւ ձեր ընտանիքներին՝ առողջություն եւ երջանկություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ