News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Oracle կորպորացիան պատրաստ է զարգացնել Հայաստանում իր մասնաճյուղը: Այս մասին Երեւանում Oracle-ի ներկայացուցչության բացման ժամանակ հայտարարեց կորպորացիայի փոխնախագահ Իգոր Խալաթյանը:

«Այո, մենք բավական հեռուն գնացող ծրագրեր ունենք: Մենք թիմ ունենք, բայց այն բավականաչափ մեծ չէ: Այդ պատճառով մենք վարձում ենք մասնագետների եւ ուզում ենք, որ այդ մասին իմանան: Իհարկե, լավ մասնագետների՝ լավ աշխատավարձով: Բացի շախմատից, հայերը հայտնի են նաեւ որպես ծրագրավորման վարպետներ, այդ պատճառով կարծում եմ, որ որոնման հարցում խնդիրներ չեն առաջանա»,- նշեց Խալաթյանը:

Oracle ընկերության ԱՊՀ-ի Business Intelligence արտադրանքի վաճառքների գծով տնօրեն Սեմյոն Պոպովը լրագրողներին հայտարարեց, որ ընկերության տեղական մասնաճյուղը զարգացնելու է դեսքթոփ-շերինգի եւ քո-բրաուզինգի ուղղությանը, որը սկսել է Իգոր Խալաթյանի Livelook ընկերությունը, որն ավելի ուշ ձեռք է բերել Oracle-ը: Հետագայում դրան կավելանան նաեւ այլ խնդիրներ, որոնք լուծում են Oracle-ի ծրագրավորողներն ամբողջ աշխարհում:

Նրա խոսքով, Հայաստանն Oracle-ին գրավում է նաեւ որպես կորպորատիվ տվյալների բազայի եւ այլ արտադրանքի շուկա: «Մեզ գրավում են ե՛ւ շուկայի ծավալը, ե՛ւ դրա աճը: Բացի այդ, եթե մենք ձգտում ենք ներկայանալ ամբողջ աշխարհում, չենք կարող նաեւ այստեղ չլինել»,- հավելեց Պոպովը:

Ամերիկյան Oracle կորպորացիան համաշխարհային առաջարտարներից մեկն է տվյալների բազայի հիման վրա ծրագրային ապահովման մշակման եւ վաճառքի գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ