News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

LiveLook ընկերությունը ստեղծվել է որպես ամերիկյան սթարթ-ափ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Oracle կորպորացիայի փոխնախագահ Իգոր Խալաթյանը:

Խալաթյանը ծնվել է Երեւանում, ավելի ուշ փոխադրվել է ԱՄՆ եւ այնտեղ հիմնել LiveLook ընկերությունը: Նախ այդ ամենն արվում էր Ամերիկայում: «Հետո ես եկա Հայաստան՝ այստեղ մարդկանց տաղանդները տեսնելու: Եվ հաճելիորեն զարմացա՝ տեսնելով, որ այստեղ ընդլայնվելն իմաստ ունի»,- նշեց նա:

Խալաթյանը սիրում է շախմատում եւ ծրագրավորման մեջ հայերի տաղանդի մասին խոսակցությունները: Ամեն դեպքում, աշխատանքում նրա համար ազգությունը կարեւոր չէ: ԱՄՆ-ում ընկերության գլխամասային գրասենյակում հայեր գրեթե չկային: «Փոխարենը տղաներ կային Մոսկվայի ֆիզտեխինստիտուտից: Դե՝ նաեւ ամերիկացիներ»,- հավելեց նա:

Ընկերությունը սկզբում հաճախորդների հեռակա աջակցման համար լուծումներ էր մշակում (քո-բրաուզինգ, սքրին-շերինգ): «Այդ ուղղությանը մեզ մոտ գերակշռող էր, բայց մենք նաեւ զարգանում էինք: Ասենք՝ մարդիկ չեն ցանկանում, որպեսզի օպերատորը տեսնի իրենց անձնական տվյալները. օրինակ՝ PIN-կոդը: Այդ պատճառով մենք զարգանում էինք այն ուղղությամբ, որպեսզի դա անենք առանց հավելվածների ներբեռնման»,- հայտարարեց Խալաթյանը:

Oracle-ի կազմում LiveLook-ի թիմը շարունակելու է նախկին մշակումները, որոնցով էլ, ըստ էության, ուշադրություն են գրավել:

LiveLook-ը հիմնադրվել է 2007 թվականին, AT&T Bell Labs-ի նախկին աշխատակիցների թիմի կողմից: 2014 թվականի հունիսին Oracle-ը հայտարարեց LiveLook-ը ձեռք բերելու մասին (պաշտոնական համաձայնագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել): Ընկերության մշակումներն արդեն ներառված են Oracle-ի cloud-ծառայություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ