Հոնկոնգում, որտեղ նախորդ գիշեր նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, ձերբակալվել է առնվազն 28 մարդ: Անկարգությունների ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ութ ոստիկան, շաբաթ օրը հայտնում է RTHK տեղի ռադիոկայանը:
Ցույցի մասնակիցները կրկին փորձել են գրավել Կոուլուն թերակղզու Մոնգկոկ թաղամասը, որը երեք օր առաջ մաքրվել էր բարիկադներից եւ ցուցարարների վրանային ճամբարներից: Ծայրահեղական տրամադրված երիտասարդների խմբերը ցրելու համար ոստիկանները ռետինե գավազաններ եւ գազի փոքր բալոններ է կիրառել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թաղամասում շարունակում են մեծ թվով ոստիկաններ մնալ: Նրանք բնակչությանը խստիվ զգուշացնում են հեռու մնալ զանգվածային եւ «ապօրինի հավաքներից»: