News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականների եւ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումից հետո մի շարք ԲՀԿ-ականներ ասում էին, որ կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել: Մյուսներն ասում էին, որ սովորական աշխատանքային նիստ է եղել, որտեղ ոչ մի արտասովոր բան չի քննարկվել: Այս շփոթն ու չհամաձայնեցված պատասխանները վկայում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դեռեւս վճռական ու վերջնական ասելիք չունի: Նախօրեին մենք գրել էինք, որ նոյեմբերի 28-ին Ծառուկյանն իր մոտ է հրավիրել կուսակցականներին, որպեսզի զրուցեն Համաժողովրդական շարժման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին եւ որոշում կայացնեն ապագա անելիքների վերաբերյալ: Ընդ որում՝ այս լուրը մեզ փոխանցել էր ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը: Սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ կուսակցության գրասենյակից զանգահարել են պատգամավորներին եւ տեղեկացրել, որ այն հետաձգվում է. պատճառների մասին ոչինչ չեն տեղեկացրել: Չնայած կուսակտիվը, եւ հատկապես քաղաքական բլոկը, նշված ժամին նշված տեղում է եղել, ներկայացել են նաեւ լրագրողները: Բայց նիստի համար նախանշված ժամից մոտ մեկ ժամ անց գրասենյակից դուրս է եկել ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ ասել. «Մենք ասելու բան չունենք, որովհետեւ ոչ մի հանդիպում չկա: Իսկ մամուլի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Մինչդեռ նման հանդիպման մասին ավելի վաղ՝ լրատվամիջոցների հետ զրույցում, հայտնել էր նաեւ կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ