News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքի չափը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 464 մլն 796  հազար դոլար: Ընդ որում՝ հոկտեմբերի 1-ի համեմատ այդ գումարն աճել է ավելի քան 15 մլն դոլարով: ՀՀ  պետական պարտքի առյուծի բաժինը կազմում է արտաքին պարտքը՝ 3.7 մլրդ դոլար, որից 3.2 մլրդը կառավարության պարտքն է: Նշենք նաեւ, որ կառավարության վերջին նիստում հաստատվեց այս տարվա օգոստոսին Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ՀՀ կառավարության ստորագրած Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը՝ 40 մլն ԱՄՆ դոլար գումարով: Սա նշանակում է, որ ԱԺ-ի կողմից համաձայնագիրը վավերացվելուց հետո ՀՀ արտաքին պարտքը կավելանա եւս 40 մլն դոլարով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ