News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ժամը 22-ի սահմաններում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել երկու կնոջ, որոնցից մեկը «ՀԺ»-ի լրագրողին ներկայացել է որպես ԱՐմավիր քաղաքի բնակիչ Գեղեցիկ Երջանիկի Շախմուրադյան: Մյուսը նրա դուստրն է եղել, որի մասին մայրն ասել է, որ հաշմանդամ է: Երբ մեր թղթակիցը ոստիկաններին հարցրել է, թե ինչի՞ համար են նրանց բերման ենթարկում, ոստիկաններից մեկը պատասխանել է. «Նրանք մուրացկանությամբ են զբաղվում»: լրագրողի հարցին՝ իսկ մուրացկանությունը հանցա՞նք է, ոստիկանության սերժանտը մանրամասնել է.  «Նրանք խանգարում են երթեւեկությանը, փակում են ճանապարհը: Լուսացույցի տակ մոտենում են մեքենաներին եւ փող մուրում»: Կանայք փորձել են չենթարկվել ոստիկաններին եւ չնստել ոստիկանական մեքենան: Նրանք բղավել են, օգնության կանչել անցորդներին: Չնայած դրան՝ ոստիկանները ամեն ջանք գործադրել են՝ մայր ու աղջկան մեքենան «նստեցնելու», բայց իրականում՝ գցելու համար: Նրանցից ավագը՝ ենթասպայի կոչումով, մեր թղթակցից պահանջել է չխանգարել իրենց աշխատանքը: Օգնություն կանչող կանանց ոստիկանների ձեռքից ազատելու նպատակով մի քանի երիտասարդ անցորդներ փորձել են միջամտել, վիճաբանել են ոստիկանների հետ, ամոթանք տվել նրանց:

Վերջին երկու օրերին Նախախորհրդարանի անդամների մեքենաներն այրելու եւ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի վրա մահափորձ կատարելու ֆոնին սա չափազանց հաջողված օպերացիա կարելի է համարել: Ոստիկանությունը մեկիկ-մեկիկ որսում է «հանցագործներին»: Ոչինչ, որ իր սրտով չգնացող քաղաքացիների վրա հարձակումների դեպքերը չեն բացահայտվում: Բայց հո ոստիկանությունն աշխատում է՝ վնասազերծելով առանձնապես վտանգավոր մուրացկաններին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ