Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում հազարավոր ցուցարարներ պահանջում են շուտափույթ ընտրությունների անցկացում, նաեւ՝ նախագահ Մայքլ Մարտելիի եւ վարչապետ Լորան Լամոտի հրաժարականը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկրում արդեն երեք տարի է շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Եթե խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունները մինչեւ հունվար չկայանան, Մարտելին կարող է ղեկավարել արտակարգ լիազորությունների հիմքով։
Վերջին մի քանի շաբաթներում Հայիթիում նմանատիպ մի քանի ցույցեր են կայացել, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնույթի։