News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նոյեմբերի 28-ի հանձնարարությամբ ծառայության աշխատակիցների կողմից Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

Նա նշեց, որ այս պահին սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում ՝ մինչեւ կպարզվի թունավորման բնույթը եղել է սննդային, թե ոչ: Մամուլի խոսնակն ասաց, որ սննդից վերցված նմուշառման փորձաքննության պատասխանը կլինի 3 օրից ոչ շուտ:

Ավելի վաղ ՍԱՊԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ: Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:

Նշենք, որ Եղվարդում վերջին տվյալներով հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել։ Բոլորն էլ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներն են։ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ժամանակավորապես կասեցվել մանկապարտեզի գործունեությունը, փորձանմուշներ են վերցվել ինչպես օրվա ճաշատեսակից, այնպես էլ պահեստավորված սննդից, միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների թունավորման աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ