News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը ինքն է հայտնաբերել, որ մատակարարներից մեկն իրեն խաբում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայտնաբերելուց անմիջապես հետո իրենք դիմել են իրավապահներին: «Որեւէ խնդիր չկա, մեզ խաբել են ու պետք է պատասխան տան օրենքով»,-ասաց մամուլի խոսնակը:

Կան այլ անբարեխիղճ մատակարարներ, թե սա միակ դեպքն է, Արծրուն Հովհաննիսյանը չնշեց:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: Օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե Աշոտ Սարգսյանը կոնկրետ ի՞նչ ընկերություն է ղեկավարում: Հայտնի է միայն, որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երեւալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս»,– գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ