News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի ջրի խնդիրը դեռ վերջնականապես չի լուծվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը հայտնեց, որ պետք է հանձնաժողով գա, ուսումնասիրի խնդիրը, որից հետո միայն որոշում կայացնի:

«Այս պահին ջուր ունենք, ջրային տնտեսությունն է տրամադրել, սակայն մեր սեփական ջուրը չունենք: Հանձնաժողովը դեռ չի եկել, չգիտենք, թե ինչ կլինի, ամեն դեպքում առանց ջրի չենք»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ գյուղի բնակիչները մարզպետ Սարգիս Սահակյանին են մեղադրում իրենց գյուղում խմելու ջրի չլուծվող խնդրի եւ հարեւան Շղարշիկ գյուղի հետ ջրի պատճառով առաջացած թշնամանքի համար։ Բնակիչները նոյեմբերի 6-ին փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով խնդրի լուծում: Մեկ օր անց գյուղապետին եւ մարզպետին էր ընդունել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հանձնարարել է ձեւավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, եւ արդյունքների մասին զեկուցել իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ