News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջիկա ձմեռը լինելու է տաք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով պայմանավորված ձմեռը կլինի ձնառատ:

Խոսելով դեկտեմբերին սպասվող օդի առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանի մասին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակը կլինի տաք, իսկ երկրորդին՝ հատկապես գիշերվա ժամերին, համեմատաբար ցուրտ:

«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +8+10 ջերմաստիճան: Երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, կլինի ջերմաստիճանի անկում՝ գիշերը -12-15 աստիճան: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի մինչեւ +3+5 ջերմաստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում -18-23 աստիճան ցուրտ: Լոռիում կլինի +5+10 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչեւ -15-20 աստիճան: Տավուշում սպասվում է +7+12 ջերմաստիճան տաքություն, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում -10-15 աստիճան: Սյունիքում ցերեկը՝ +10+15, գիշերը՝ 7-12 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին Հայաստանում ձյունածածկի առավելագույն բարձրությունը գրանցվել է Քաջարանում:

«Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը գրանցվել է Քաջարանում՝ 28 սմ, Վարդենիսում, Հրազդանում եւ Սեւանում՝ 30սմ, մյուս լեռնային շրջաններում 15-20 սմ է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ