News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 1-ին 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Կինը ունեցել է որդի, բալիկը ծնվել է 3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ բալիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, որն իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Այժմ թե բալիկի, թե մոր առողջական վիճակը լավ է, նրանք դուրս կգրվեն 3 օրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ