Կորեական Kia ընկերությունը լրջորեն մտադրվել է Nissan Juke-ին մրցակից մոդել ներկայացնել 2016թ.:
Kia-ն արդեն ներկայացրել էր KX3 անունով նոր Քրոսովեր՝ Hyundai ix25 պկատֆորմով, սակայն այն նախատեսված է միայն չինական շուկայի համար: Ընկերությունը Եվրոպա ուղարկելու համար նախատեսում է այլ՝ ավելի թարմ մոդել:
Motoring կայքին ընկերության ղեկավարներից Սուն Նամ Լին հայտնել է, որ նոր քրոսովերն արդեն մշակման փուլում է, սակայն շուկայում դրա հայտնվելու որոշակի ամսաթիվը նշելը դեռ դժվար է: Հայտնի է, որ Kia-ի դիզայներները նոր մեքենան ստեղծելիս հենվում են Kia Niro-ի լուծումների վրա, որը ներկայացվել էր 2013թ., փոխանցում է Vesti-ն:
Որոշ տվյալներ կան նաեւ նոր մեքենայի շարժիչի վերաբերյալ: Այն պատկանելու է Nu ընտանիքին, որի հզորությունը դեռ որոշված չէ: Հետագայում քրոսովերը կստանա 1,4 եւ 1,6 լիտրանոց տուրբինացված շարժիչներ: