News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում  նշված է մինչեւ 2025–2030 թթ. հրաժարվել դոլարից եւ եվրոյից՝ երկրների միջեւ հաշվարկներում, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչեւին:

Ըստ նրա՝ հայեցակարգն առաջարկում է  ստեղծել ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր վճարային ենթակառույց, որը թույլ կտա վճարումներ կատարել՝ հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը: Ռուսաստանում այժմ ստեղծվում է վճարային քարտերի ազգային համակարգ, Հայաստանում գործում է Armenian Card-ը (ArCa), Բելառուսում՝ «Բելկարտը»:

Մուրիչեւը նշել է, որ ԵՏՄ միասնական վճարային տիրոյթի ստեղծումը կպահանջի ներդնել բազմարժութային գործողությունների համակարգ կամ անցում կատարել «միասնական արժույթի վճարային տիրույթի»: «Միաժամանակ անհրաժեշտ է անդամ երկրների ազգային բանկերի առջեւ դնել միջպետական վճարային շրջանառությունից դոլարն ու եվրոն բացառելու հարցը», - նշել է Մուրիչեւը:
Նա հավելել է, որ ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ վճարային շրջանառության շուրջ կեսն իրականացվում է դոլարով եւ եվրոյով, որը բարձրացնում է արտասահմանյան բանկերից պետությունների կախվածությունը: Ըստ նրա՝ ԵՏՄ տարածքում դոլարից եւ եվրոյից հրաժարվել պետք է աստիճանաբար: Մուրիչեւը նաեւ նշել է, որ  դոլարից եւ եվրոյից հրաժարվելուց հետո ԵՏՄ-ում պետք է ստեղծել սեփական արժույթը: 

Տնտեսական զարգացման նախարարությունում հայտարարել են, որ արտասահմանյան արժույթի արգելքը ԵՏՄ գործընկերների հետ չի քննակվել: Նախարարի օգնական Ելենա Լաշկինան հիշեցրել է, որ ԵՏՄ պայմանագրում նման դրույթ չկա: Նա նշել է, որ ենթադրվում է ազգային արժույթների հաշվարկների ծավալի աճ, սակայն եվրոյից եւ դոլարից հրաժարվելու մասին խոսք չկա:

Ամերիկյան եւ եվրոպական արժույթների արգելքին հավանություն է տվել Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Եվգենի Տարլոն։ Ըստ նրա՝ նման միջոցի օգնությամբ կհաջողվի հասնել ռուբլու ամրացման։ «Դոլարի էմիսիան այժմ շատ մեծ է, ամերիկյան տնտեսության կրախը բացառված չէ, ԱՄՆ-ի արտաքին պարտքը շատ մեծ է։ Դոլարի վրա կենտրոնանալով՝ մենք այն ուժեղացնում ենք։ Եթե հաշվարկների համար ազգային արժույթներ օգտագործվեն, կարելի կլինի խոսել դրանց ամրացման մասին, առաջին հերթին՝ ռուբլու», - կարծում է սենատորը։

Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները Ռուսաստանում ռեկորդային բարձր մակարդակում են։ Դեկտեմբերի 2-ի դրությամբ՝ ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմում է 51,81 ռուբլի, եվրոպականինը՝ 64,44 ռուբլի։ Ռուբլին թուլացել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին։ Ռուբլու թուլացումը կապված է նաեւ համաշխարհային շուկայում նավթի գների նվազման հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ