News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալական Predator's Ltd. ընկերությունը տեղեկացրել է հասանելի սպորտային ավտոմեքենայի թողարկման մասին, որը մատակարարվելու է քիթ-քարի տեսքով. ավտոմասերի հավաքածու, որը նախատեսված է ինքնուրույն հավաքելու համար: Նորույթը, որը մշակողները կոչել են «ամենօրյա մրցավազքային ավտոմեքենա», սերիական արտադրության մեջ դնելու համար ընկերությանն առնվազն 100 հազար դոլար է անհրաժեշտ: Միջոցների հավաքագրումը սկսվել է Indiegogo քրաուդֆանդինգ-ռեսուրսում:

Սպորտային մեքենան նախատեսում են առաջարկել ամբողջությամբ էլեկտրական կամ հիբրիդային ուժային կառուցվածքով, մոտոցիկլի շարժիչի հիմքով: Մեքենայի տեխնիկական բնութագրերի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ընկերությունում վստահեցնում են, որ այն կարող է երեք վայրկյանի ընթացքում մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույն արագությունը գերազանցելու է 300 կմ/ժ-ը:

Ըստ Motor-ի, հարյուր հազար դոլարը, որն ընկերությունը հույս ունի հավաքել, ծախսվելու է ավտոմեքենան Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու համար, որն անհրաժեշտ է դրա սերտիֆիկացման եւ ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթեւեկելու թույլտվության համար: Այն մեքենայի հետ ուղարկելու են դրա պատվիրատուին:

Indiegogo-ում դրամահավաքի հաջող ավարտից հետո նախատեսվում է մեքենան առաջին պատվիրատուներին մատակարարել արդեն 2015 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ