Նոր Ford Mondeo ավտոմեքենան գլխավորել է եվրոպական Euro NCAP անկախ կազմակերպության անվտանգության վարկանիշը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Նոր մեքենան դարձել է Ford-ի առաջին մոդելն աշխարհում, որը հագեցած է հետիոտնին ճանաչելու տեխնոլոգիայով: Այն ավտոմեքենայի ճանապարհին մարդ տեսնելու դեպքում ավտոմատ կերպով արգելակում է:
Մեքենան առանձնանում է հետեւի շարքի ուղեւորների համար անվտանգության փչովի գոտիներով եւ անվտանգության ինը բարձիկներով: