News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Դեւիդ Հերշենհորնի՝ «The New York Times»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատը չորեքշաբթի միաձայն քվեարկեց պայմանագրի օգտին, որը Հայաստանին թույլ է տալիս միանալ նախկին խորհրդային հանրապետությունների առեւտրային բլոկին, որի մասին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է որպես Եվրամիության այլընտրանքի: Պուտինն այդ բլոկը պատկերացնում է որպես ԵՄ-ի հակակշիռ եւ որպես տարածաշրջանի տնտեսական շահերի լավագույն երաշխավոր:

Սակայն վերջին ամիսներին լարվածություն առաջացավ, երբ Ռուսաստանը տնտեսական ճնշման տակ ընկավ՝ Ուկրաինայում Կրեմլի միջամտության պատճառով Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների արդյունքում: Ռուսաստանի աճող տնտեսական խնդիրները, այդ թվում՝ ռուբլու կտրուկ անկումն եւ նավթի համաշխարհային գների նվազումը, ազդեցին մերձավոր առեւտրային գործընկերների վրա, մասնավորապես՝ Բելառուսի: Լարվածությունը հարցի շուրջ, թե որքանով են Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ աջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատճառով Արեւմուտքի հետ այդ երկրի հակամարտության գործում, Եվրասիական տնտեսական միության երկարաժամկետ կենսունակության մասին հարցեր առաջացրեց:

Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, աշխատում էր Եվրամիության հետ ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ուղղությամբ՝ ներառյալ ազատ առեւտրի մասին նոր համաձայնագրի կնքումը: Սակայն ամեն ինչ փոխվեց 2013 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսաստանն ակտիվացրեց ջանքերը, որպեսզի խանգարի Եվրամիության ծրագրին՝ ուղղված նախկին խորհրդային հանրապետությունների հետ կապերի ամրապնդմանը: Սեպտեմբերին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է եվրոպական բանակցություններից, եւ որ իր երկիրը միանում է Ռուսաստանի տնտեսական բլոկին:

Նրա որոշումը որոշակի բողոք առաջացրեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, բայց երկիրը, ի վերջո, մեծ ընտրություն չուներ, քանի որ տնտեսական եւ անվտանգության ոլորտներում օգնության առումով չափազանց կախված է Ռուսաստանից: Առեւտրային բլոկին Հայաստանի միանալու արժեքը կասկածի տակ է դրվում, մասնավորապես այն պատճառով, որ երկիրն ընդհանուր սահմաններ չունի անդամ որեւէ պետության հետ:

Այս երկրի տնտեսությունը շատ է կաղում, քանի որ երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները, փակ են վաղեմի հակամարտությունների պատճառով: Առեւտրային գործունեությունը հարավային հարեւան Իրանի հետ սահմանափակ է՝ այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային պատժամիջոցների պատճառով: Մնում է միայն հյուսիսային հարեւան Վրաստանը, որն ամբողջությամբ բաց է առեւտրի համար:

Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատում քվեարկությունից առաջ ունեցած ելույթում Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Եվրասիական տնտեսական միության տնտեսական օգուտները համեմատեց այն բանի հետ, որ դրանք անվանեց Եվրոպայի հետ Ուկրաինայի սերտ կապերի տոքսիկ արդյունքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ