Ադրբեջանական բանտում զոհված՝ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանները հայտնի չէ՝ երբ կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը:

«Գործը շատ բարդ է, քանի որ դիակի մնացորդներ են,  փորձաքննությունները դժվար է անցկացնել, մենք պատասխան ենք ստացել, որ դեռեւս ընթացքի մեջ է փորձաքննությունը, այն արվում է Հայաստանում, դեռ հայտնի չէ՝ երբ կավարտվի»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ Կարեն Պետրոսյանի մահվան առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ: Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին: