News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը ոստիկանությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել, որի վերաբերյալ NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել ղեկավար կազմի եւ բոլոր կարեւորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ եւ ուժեղացված ծառայության ռեժիմին անցնելու հրահանգներ տվել: Այս հրահանգները պայմանավորված են վերջին շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած բռնության դեպքերով: Քննարկվել է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման դեպքը:

Չի բացառվում, որ առաջիկայում մայրաքաղաքի փողոցները հեղեղվեն ոստիկաններով եւ իրավապահները խիստ հսկողության ռեժիմով ծառայություն իրականացնեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ