News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրանտ Դինք» հիմնադրամն ընդամենը թուրքական քարոզչությունն իրականացնողն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Հիանտ Դինքը հակասական կերպար է, բայց անձ է, որն ապրել է էվոլյուցիա եւ իր կյանքի վերջին վնասում էր ինչ-որ չափով թուրքական քարոզչությանը։ Իսկ հիմնադրամը որեւէ կապ չունի Հրանտ Դինքի անձի հետ։ Այստեղ մենք գործ ունենք գրանտային ծրագրի հետ, որը թուրքական քարոզչություն է իրականացնում եւ սպասարկում է Թուրքիայի շահերը։ Ինձ համար «Ակոս»-ի խմբագրության կազմը չի տարբերվում շարքային թուրքից։ Պետք է հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան նոր քարոզչություն է սկսելու, տարբեր որոգայթներ է լարելու մեր դեմ։ Չեն լինելու բացահայտ հակահայկական գործողություններ, ամեն ինչ արվելու է գրանտակեր հիմնադրամների շնորհիվ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ «Հրանտ Դինք» հիմնադրամը Հայաստանից տարվա ընթացքում ուսանողներ է տանում Թուրքիա, որտեղ «չորս ամիս լվանում են հայ երիտասարդների ուղեղները»։

«Երեւանի պետական համալսարանը պաշտոնապես հայտարարել է, որ չի համագործակցելու այս գրանտակեր հիմնադրամի հետ»,- ավելացրեց նա։

Նշենք, որ  Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի հետ երեւանյան հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Հրանտ Դինքի» հիմնադրամը առանց իր հետ համաձայնեցնելու փոխել է տեքստը, խեղաթյուրել թարգմանությունը եւ գիրքը դարձել թուրքամետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ