News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «Haaretz» իսրայելական թերթում հրապարակված թղթակից Անշել Պֆեֆերի հոդվածը:

Անցած շաբաթ ադրբեջանցի լրագրողուհու կալանքը նախազգուշացում է Իսրայելի համար, որ նավթով հարուստ պետության հետ իր ռազմավարական միությունը, հնարավոր է, թույլ հիմքի վրա է: Ադրբեջանը լրագրողների համար անբարեհամբույր երկիր է, քանի որ նրանք չափից շատ հարցեր են տալիս: Վերջին տարիներին տասնյակ լրագրողներ կալանավորվել են, եւս 20-ը ներկայումս գտնվում են բանտում: Մյուսները ստիպված են ընդհատակ անցնել կամ արտաքսվել:

Հադիջա Իսմաիլովան խոսել է, թե ինչպես են իշխանությունները հետապնդել նրան լրագրողական հետաքննությունների շարքից հետո, որոնցում բացահայտվել է, թե ինչպես է նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը հսկայական հարստություն կուտակել ադրբեջանական նավթի եւ բնական գազի վաճառքից ստացված եկամուտների հափշտակության ճանապարհով: Լրագրողը կալանավորվել է անցած շաբաթ: Իսմաիլովի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի իր նախկին զուգընկերոջը ճնշելու եւ ինքնասպանության դրդելու մեջ, եւ նրան սպառնում է 7-ամյա բանտարկություն: Սական ոչ ոք չի կասկածում, որ նրա հետապնդումների պատճառը ոչ այլ ինչ է, եթե չես լրագրողություն ու քաղաքականություն:

Ալիեւը դժգոհ է Արեւմուտքի հետ Ադրբեջանի առեւտրային կապերից: Նրան պետք է  նաեւ հարգանք: Ահա թե ինչու նա միլիոններ է ծախսում փիառի եւ լոբբինգի համար, այդ թվում նաեւ՝ իսպանական ֆուտբոլային «Ատլետիկո Մադրիդ» ակումբի ֆինանսավորման միրջոցով: Արեւմտյան առաջնորդները ուրախ են նրա հետ առեւտրով զբաղվել, սակայն ամենաքիչն են ցանկանում նրա հետ հայտնվել հանրության առաջ:

Երեք ամիս առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հրապարակային ելույթում քննադատության է ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Ալիեւը կարծես թե զգում է, որ Արեւմուտքի դրական վերաբերմունքին արժանանալու բազմամյա ձգտումից եւ նույնիսկ Եվրամիությանը միանալու գաղափարը սատարելուց հետո, ժամանակն է վերադառնալ Ռուսաստանի մոտ: Իսմաիլովայի կալանքը, Բաքվի շատերի կարծիքով, Ադրբեջանը Արեմուտքի հետ կապելու փորձերում բեկումնային փուլ է: Երկու շաբաթ առաջ ռուսական լրատվական ալիքին տված հարցազրույցի ժամանակնա Արեւմուտքին մեղադրել է «վերջին տասնամյակում Մերձավոր Արեւելքում վարած քաղաքականության» միջոցով «Իսլամական պետության» ստեղծմանը նպաստելու մեջ:

Մինչեւ վերջին ժամանակներս Ադրբեջանը Ռուսաստանին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, դիտարկում էր՝ որպես թշնամական ուժ, որը փորձում է խաթարել իր արեւմտամետ քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղի անկլավի հակամարտությունում աջակցելով հարեւան Հայաստանին: Իսկ այժմ Ալիեւը գովաբանում է Մոսկվային եւ հայտարարում, որ «Ադրբեջանն ու Ռուսաստանը երկու հարեւան բարեկամական պետություններ են, որոնք զարգանում են միասին եւ կարող են դիմակայել համաշխարհային խնդիրներին»:

Երկրներից մեկը, որը պետք է անհանգստանա Արեւմուտքի կողմից Ադրբեջանի ակնհայտ հիասթափությունից, դա Իսրայելն է, որը վերջին տարիներին Ալիեւի ռեժիմի հետ ռազմավարական ալյանս է կառուցել, որի շուրջ բավականին քիչ մանրամասնություններ են հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ