News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը երեւանյան հանդիպումներից հետո չեղյալ է հայտարարել իր հետագա հանդիպումները Սփյուռքի հայության հետ։

NEWS.am - ին այս մասին հայտնեց Հասան Ջեմալի մտերիմներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Նա նշեց, որ Երեւանում  անցկացրած հանդիպումներից հետո Հասան Ջեմալը չեղյալ է հայտարարել սփյուռքահայերի հետ արդեն նախատեսված հանդիպումները։

Նշենք, որ Հասան Ջեմալի հետ երեւանյան հանդիպման վերջում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչն է, աղմուկ էր բարձրացրել՝ պնդելով, որ միտումնավոր թույլ չեն տալիս որ Հասան Ջեմալին հարցեր ուղղվեն, ինչպես նաեւ հայտարարել էր, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը առանց իր հետ համաձայնեցնելու փոխել ու խեղաթյուրել է գրքի բովանդակությունը, այն դարձրել թուրքամետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ