News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքում հոդված է հրապարակվել լուսանկարիչ Ժուլիեն Պեբրելի մասին, ով շուրջ երկու շաբաթ անցկացրել է հայկական Լիճք գյուղում եւ լուսանկարների շարք արել կանանց մասին, ովքեր առանց տղամարդու են մնացել:

Ժուլիեն Պեբրելն աշխատում էր Կովկասում, երբ նրան պատմեցին բնակավայրերի մասին, որտեղ հիմնականում կանայք են բնակվում, իսկ տղամարդկանց 90%-ն աշխատում է Ռուսաստանում:

Լուսանկարիչն իջեւանել է Անուշի եւ Սյուզաննայի մոտ. երկու հարսներ, որոնց ամուսինները Ռուսաստանում են աշխատել: Իսկ գյուղում տղամարդիկ դեռ կան. ավագ սերնդի ներկայացուցիչները, աղյուսե պատի ստվերում նստած, պատմություններ են պատմում եւ փայտե սեղանների վրա թուղթ խաղում: Այս տղամարդիկ հեղինակություն են անկառավարելի դպրոցականների եւ թիկունք՝ հարսների համար: Սակայն Պեբրելը նշում է, որ հենց կանայք են անում ամբողջ գործը:

«Նման վայրերում ձմեռային ամիսները խնջույքների ժամանակներ են: Դեկտեմբերի սկզբին տղամարդիկ վերադառնում են, գյուղերում բազմաթիվ հարսանիքներ, երեկույթներ եւ ծնունդներ են լինում: Դա ուրախալի վերամիավորման ժամանակ է: Այդ երեք ամիսները նրանք վայելում են ամուսինների, որդիների եւ հայրերի ընկերակցությունը, մինչեւ նրանք հավաքում են ճամպրուկներն ու եւս գրեթե մեկ տարով հեռանում: Դրանից հետո կանայք կրկին ստանձնում են ղեկը: Չնայած ֆինանսական դժվարություններին, տաժանակիր աշխատանքին եւ միայնության տառապանքին, նրանք ուժեղ ու սիրով լի են»,- գրում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ