News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկիրը կարող է բախվել վեցերորդ զանգվածային անհետացմանը: Այս մասին գրում է «Գարդիան»-ը՝ վկայակոչելով «Նեյչա» ամսագրի անցկացրած հետազոտությանը: Ամսագրի մասնագետները պարզել են, որ մարդու գործունեությունը որոշ վայրի տեսակների անհետացման պատճառ է դառնում: Անհետացման վտանգի տակ են երկկենցաղների 41%-ը, կաթնասունների 26%-ը եւ թռչնատեսակների 13%-ը:

Հսկայական թվով կենդանատեսակների աղետալի վիճակի մեղավորը մարդն է: Գյուղատնտեսության ընդլայնումը կործանում է ֆաունայի ներկայացուցիչների բնակության վայրերի միլիոնավոր հեկտարներ: Կենդանիների, բույսերի եւ սնկերի տեսակների քանակությունը գնահատվում է 2-ից 50 միլիոնի սահմաններում:

Ըստ Gismeteo-ի, հետազոտողները ենթադրում են, որ աշխարհն անշեղորեն ընթանում է հերթական զանգվածային անհետացման ճանապարհով, որը բնութագրվում է ավելի քան 75% տեսակների կորստով: Դա կարող է տեղի ունենալ հարյուր կամ հազար տարի անց՝ կախված անհետացման տեմպերից:

Երկիրը զանգվածային անհետացման հինգ ժամանակաշրջան է վերապրել: Բոլորն էլ կապված են եղել երկրաբանական կամ տիեզերական աղետների հետ: Սպառնացող հաջորդ զանգվածային անհետացումը կարող է տեղի ունենալ միայն մարդու մեղքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ