News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Ռուսաստանի Ազգային թատերական «Ոսկե դիմակ 2015» մրցանակաբաշխությունում արժանացել է «Թատերական արվեստի զարգացման գործում ներդրման համար» մրցանակի:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Մոսկվայում ժամկետից շուտ հայտարարել են մրցանակի առաջին դափնեկիրներին: Հաղթողներին որոշել է Ռուսաստանի Թատերական գործիչների միության քարտուղարությունը:

«Թատերական արվեստի զարգացման գործում ներդրման համար» մրցանակի են արժանացել բալետի արտիստուհի, ԽՀՍՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան, թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պավել Խոմսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ